ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
2023 թվականի մայիսի 12–14-ը, կատարելով գնումներ Ռոսիա Մոլից, կարող եք մասնակցել մայիսի 14-ին կայանալիք խաղարկությանը:
Խաղարկվելու են 5 հատ 30.000 դրամ արժողությամբ նվեր քարտեր և այլ նվերներ մեր գործընկերների կողմից։
Խաղարկությանը մասնակցելու կտրոն կստանան բոլոր այն հաճախորդները, ովքեր կկատարեն նվազագույնը 5 000 (հինգ հազար) ՀՀ դրամի գնում:
Մեկ ՀԴՄ-ի համար կարող է տրամադրվել առավելագույնը 5 խաղարկության կտրոն:
Խաղարկությանը մասնակցող բոլոր ՀԴՄ-ները, մինչև խաղարկության ավարտը, մնում են տեղեկատու բաժնում և կարող են հետ վերադարձվել միայն խաղարկության ավարտից հետո՝ խաղարկության մասնակցի պահանջով: Մինչև խաղարկության ավարտը, մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում, նրան տրամադրված նախկին կտրոնը անվավեր է ճանաչվում:
Խաղարկությունը տեղի կունենա 2023թ. մայիսի 14-ին՝ ժամը 19:00-ին օնլայն՝ Ռոսիա Մոլի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերով։