mall maket

Մեր տեսլականը

1720

Ամենատարբեր խոհանոցներ ներկայացնող օպերատորները Ռոսիա մոլի FoodCourt-ում

Food Court

Без

Հիանալի վայրը՝ Ձեր փոքրիկների տարեդարձն անմոռանալի դարձնելու համար

Ռոսիա Մոլը քաղաքի կենտրոնում տեղակայված առաջին մոլն է, որտեղ Ձեր ընտանիքի բոլոր անդամների համար գնումները կարող են ուղեկցվել հաճելի ժամանցի հետ: Ռոսիա Մոլը ունի շատ հարմարավետ աշխարհագրական դիրք: Մոլը՝ հաճախորդների հարմարավետության համար ունի 5 մուտք՝ Տիգրան Մեծ, Խորենացի փողոցներից, ինչպես նաև անմիջական մուտք մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարանից: Մետրոյում հայտնված ցանկացած մարդ կարող է իջնել նշված կայարանում և հայտնվել առևտրի կենտրոնում: Ռոսիա Մոլը բաղկացած է յոթ հարկերից, որտեղ տեղակայված են կանանց տղամարդկանց, երեխաների, նորածինների համար նախատեսված տեղական և արտասահմանյան բազմաթիվ բրենդներ, գեղեցկության սրահ, Հայէկոնոմբանկի մասնաճյուղ, որը գործում է շաբաթվա բոլոր օրերին՝ 10:00-22:00, դեղատուն, սրճարան, ինչպես նաև ընդարձակ Ֆուդ Կորտ՝ իր տարբեր երկրների խոհանոցներ առաջարկող օպերատորներով, իսկ վեցերորդ հարկը՝ ամբողջությամբ նախատեսված է մեր փոքրիկների ակտիվ և ուրախ ժամանցն ապահովելու համար: Այստեղ առկա են բազմաթիվ ատրակցիոններ, ընդարձակ ավտոդրոմ, 9D կինոթատրոն, մանկական սրճարան, ինչպես նաև փոքրիկների միջոցառումների անցկացման համար բոլոր հարմարություններով, լուսային և ձայնային ձևավորումներով հագեցած մանկական ռեստորան: Մոլում մշտպես շարունակվում են զարգացման աշխատանքները, մենք մշտապես մտածում ենք այն  Ձեզ համար ավելի հետաքրքիր և հարմարավետ դարձնելու մասին, այդ հարցում մեծապես ապավինելով մեր հաճախորդների կարծիքին:

metroMetro Route