ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Միայն մեկ օր՝ նոյեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև 21:00, բոլորի կողմից սպասված
ՍԵՎ ՈՒՐԲԱԹ Ռոսիա Մոլում:
Կատարե՛ք գնումներ ու ստացե՛ք մինչև 70% անհավանական #զեղչեր և խաղարկությանը մասնակցելու հնարավորություն:
Նոյեմբերի 25-ին ժամը 21:00-ին տեղի կունենա FLYONE ARMENIA-ի 250.000 դրամ արժողությամբ 3 հատ սերտեֆիկատի և 50.000 դրամ արժողությամբ 5 հատ նվեր-քարտերի խաղարկություն
Ինչպե՞ս մասնակցել խաղարկությանը՝
Կատարի՛ր գնումներ Ռոսիա Մոլից նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 21:00-ն և ստացի՛ր հնարավորություն մասնակցելու խաղարկությանը:
5 000 և ավելի ՀՀ դրամի ՀԴՄ կտրոն հավաքագրելու դեպքում ներկայացրու՛ այն Ռոսիա Մոլի տեղեկատու, որտեղ Մոլի աշխատակիցները՝ ՀԴՄ-ները վերցնելուց և անձնական տվյալները գրանցելուց հետո, կտրամադրեն խաղարկության կտրոն:
Խաղարակության պայմաններ՝
Խաղարկությանը մասնակցող բոլոր ՀԴՄ-ները, մինչև խաղարկության ավարտը, մնում են տեղեկատու բաժնում և կարող են հետ վերադարձվել միայն խաղարկության ավարտից հետո՝ խաղարկության մասնակցի պահանջով: Մինչև խաղարկության ավարտը, մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում, նրան տրամադրված նախկին կտրոնը անվավեր է ճանաչվում:
25.000 ՀՀ դրամը գերազանցող միանվագ ՀԴՄ կտրոններ ներկայացնելու դեպքում գնորդը կարող է ստանալ ոչ ավել, քան խաղարկության 5 կտրոն:
Խաղարկության կտրոններ ստանալու վերջնաժամկետն է՝ 25.11.2022թ. 21:00-ն:
Խաղարկությունը տեղի կունենա 2022թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 21:00-ին, live հեռարձակմամբ (Ռոսիա մոլի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում):
Հաղթող մասնակիցը պետք է պատասխանի հեռախոսազանգին live –ի ժամանակ, այլապես կտրոնը կհամարվի անվավեր:
Ռոսիա Մոլի, ինչպես նաև Ռոսիա Մոլի վարձակալների աշխատակիցների և իրենց առաջին կարգի բարեկամների խաղարկությանը մասնակցությունն արգելվում է:
Սիրով սպասում ենք: