ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

                                                                                                           ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Կատարի՛ր գնումներ Ռոսիա Մոլից 2021թ. փետրվարի 23-ից մարտի 5-ը և ստացի՛ր հնարավորություն մասնակցելու Ռոսիա Մոլի 5 ամյակին նվիրված խաղարկությանը:
5 000 և ավելի ՀՀ դրամի ՀԴՄ կտրոն հավաքագրելու դեպքում հաճախորդի անձնական տվյալները և ՀԴՄ կտրոնները պետք է ներկայացվեն Ռոսիա Մոլի տեղեկատու բաժին, որտեղ Մոլի աշխատակիցները՝ ՀԴՄ-ները վերցնելուց և տվյալները գրանցելուց հետո, կտրամադրեն խաղարկության կտրոն:
Foodetory Food Hall-ից կտրոն ներկայացնելու դեպքում՝ խաղարկության մասնակցության նվազագույն շեմը կկազմի 3000 ՀՀ դրամ:
– Խաղարկությանը մասնակցող բոլոր ՀԴՄ-ները, մինչև խաղարկության ավարտը, մնում են տեղեկատու բաժնում և կարող են հետ վերադարձվել միայն խաղարկության ավարտից հետո՝ խաղարկության մասնակցի պահանջով: Մինչև խաղարկության ավարտը, մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում, նրան տրամադրված նախկին կտրոնը անվավեր է ճանաչվում:
– 25.000 ՀՀ դրամը գերազանցող միանվագ ՀԴՄ կտրոններ ներկայացնելու դեպքում գնորդը կարող է ստանալ ոչ ավել, քան խաղարկության 5 կտրոն:
– Խաղարկության կտրոններ ստանալու վերջնաժամկետն է՝ 05.03.2021թ. 21:00-ն:
– Խաղարկությունը տեղի կունենա 2021թ. մարի 5-ին՝ ժամը 21:00-ին, live հեռարձակմամբ (Ռոսիա մոլի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում):
– Հաղթող մասնակիցը պետք է պատասխանի հեռախոսազանգին live –ի ժամանակ, այլապես կտրոնը կհամարվի անվավեր:
– Ռոսիա Մոլի, ինչպես նաև Ռոսիա Մոլի վարձակալների աշխատակիցների և իրենց առաջին կարգի բարեկամների խաղարկությանը մասնակցությունն արգելվում է: