Ռոսիա Մոլը քաղաքի կենտրոնում տեղակայված առաջին մոլն է, որտեղ Ձեր ընտանիքի բոլոր անդամների համար գնումները կարող են ուղեկցվել հաճելի ժամանցի հետ: Ռոսիա Մոլը ունի շատ հարմարավետ աշխարհագրական դիրք: Մոլը հաճախորդների հարմարավետության համար ունի 5 մուտք՝ Տիգրան Մեծ, Խորենացի փողոցներից, ինչպես նաև անմիջական մուտք մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարանից: Մետրոյում հայտնված ցանկացած մարդ կարող է իջնել նշված կայարանում և հայտնվել առևտրի կենտրոնում: Ռոսիա Մոլը բաղկացած է յոթ հարկերից, որտեղ տեղակայված են կանանց, տղամարդկանց, երեխաների, նորածինների համար նախատեսված տեղական և արտասահմանյան բազմաթիվ բրենդներ, գեղեցկության սրահ, Հայէկոնոմբանկի մասնաճյուղ, որը գործում է շաբաթվա բոլոր օրերին՝ 10:00-22:00, դեղատուն, սրճարան, ինչպես նաև ընդարձակ Ֆուդ Հոլ՝ իր տարբեր երկրների խոհանոցներ առաջարկող օպերատորներով, իսկ վեցերորդ հարկը՝ ամբողջությամբ նախատեսված է մեր փոքրիկների ակտիվ և ուրախ ժամանցն ապահովելու համար: Այստեղ առկա են բազմաթիվ ատրակցիոններ, ընդարձակ ավտոդրոմ, 9D կինոթատրոն, մանկական սրճարան, ինչպես նաև փոքրիկների միջոցառումների անցկացման համար բոլոր հարմարություններով, լուսային և ձայնային ձևավորումներով հագեցած մանկական ռեստորան: Մոլում մշտպես շարունակվում են զարգացման աշխատանքները, մենք մշտապես մտածում ենք այն Ձեզ համար ավելի հետաքրքիր և հարմարավետ դարձնելու մասին, այդ հարցում մեծապես ապավինելով մեր հաճախորդների կարծիքին: