ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

2016 թվականի հունիսի 1–ից օգոստոսի 24-ը, կատարելով գնումներ Ռոսիա Մոլի խանութներից, կկարողանաք մասնակցել 2016թ.-ի օգոստոսի 25-ին կայանալիք խաղարկությանը: Խաղարկությանը մասնակցելու կտրոն կստանան բոլոր այն հաճախորդները, ովքեր կկատարեն նվազագույնը 5 000 (հինգ հազար) ՀՀ դրամի գնում, իսկ խաղարկության ողջ ընթացքում գնումների հանրագումարը պետք է կազմի 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ: Յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ խաղարկության անսահմանափակ քանակությամբ կտրոններ:
– 30 000 և ավելի ՀՀ դրամի ՀԴՄ կտրոն հավաքագրելու դեպքում հաճախորդի անձնական տվյալները և ՀԴՄ կտրոնները պետք է ներկայացվեն Ռոսիա Մոլի տեղեկատու բաժին, որտեղ Մոլի աշխատակիցները՝ ՀԴՄ-ները վերցնելուց և տվյալները գրանցելուց հետո, կտրամադրեն խաղարկության կտրոն:
– Խաղարկությանը մասնակցող բոլոր ՀԴՄ-ները, մինչև խաղարկության ավարտը, մնում են տեղեեկատու բաժնում և կարող են հետ վերադարձվել միայն խաղարկության ավարտից հետո՝ խաղարկության մասնակցի պահանջով: Մինչև խաղարկության ավարտը, մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում, նրան տրամադրված նախկին կտրոնը անվավեր է ճանաչվում:
– 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ ՀԴՄ կտրոններ ներկայացնելու դեպքում գնորդը կարող է ստանալ ոչ ավել, քան խաղարկության 2 կտրոն:
– Խաղարկության հաղթողը կստանա ուղևորություն ամբողջ ընտանիքի (երկու չափահաս և երկու երեխա) համար դեպի Իտալիա:
– Մրցանակը ստանալու համար հաղթող ճանաչված մասնակիցը պետք է անձամբ ներկա գտնվի խաղարկությանը և ներկայացնի համապատասխան անձը հաստատող փաստաթուղթ և խաղարկության կտրոն:
– Խաղարկության կտրոններ ստանալու վերջնաժամկետն է՝ 2016թ. օգոստոսի 24-ը ներառյալ:
– Խաղարկությունը տեղի կունենա 2016թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ռոսիա Մոլում:
– Ռոսիա Մոլի, ինչպես նաև Ռոսիա Մոլի վարձակալների աշխատակիցների և իրենց առաջին կարգի բարեկամների խաղարկությանը մասնակցությունն արգելվում է: .